Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Դոնալդ Թրամփին շնորհավորել է ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ռիվլինն իր շնորհավորական ուղերձում Թրամփին Իսրայելի բարեկամ է անվանել, որը ստանձնել է Իսրայելի ամենակարեւոր եւ մտերիմ դաշնակից հանդիսացող ազատ աշխարհի ու երկրի ղեկավարումը:

Ռիվլինը Թրամփին հաջողություն է մաղթել եւ հրավիրել է այցելել Իսրայել եւ Երուսաղեմ, հայտնում է Newsru-Israel-ը: