Այսօր Ֆրանսիայում կկայանա Սոցիալիստական կուսակցության փրայմերիզի առաջին փուլը, որի արդյունքում կուսակցությունը թեկնածուների ցանկը կկրճատի մինչեւ 2-ի, հայտնում է  BBC-ն:

Թեկնածուն կմասնակցի 2017-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններին:

Փրայմերիզին մասնակցում է 5 տղամարդ եւ 1 կին: Մասնակիցների թվում է նախկին վարչապետ Մանուել Վալսը: Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը չի  մասնակցի ընտրություններին:

Փրայմերիզի 2-րդ փուլը կկայանա շաբաթվա ընթացքում առաջինից հետո: