Թերթի փոխանցմամբ, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասել է, որ «Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր միջոցներով սիրաշահում են Վրաստանին եւ ուղղորդում հայության ու Հայաստանի դեմ: Նրանք փակել են մեր արեւմտյան ու արեւելյան սահմանները, նույնը դրդում են անել Վրաստանին` հյուսիսից»:
«Վրաստանում կա ադրբեջանական մեծ համայնք, որը ոչ միայն թվաքանակով երկրորդն է երկրում, այլեւ ամենաարագն է բազմանում: Վստահաբար, արդեն քսան տարի հետո բնական աճ չունեցող եւ արագ ծերացող վրացիները մեծամասնություն չեն լինի երկրում»,- ասել Թորոսյանն ու հավելել. «Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը պաշտոնապես վրաստանաբնակ ադրբեջանցիների որեւէ խնդիր չի բարձրացնում: Ադրբեջանն ուղղակի հավատացած է, որ Վրաստանը երբեք չի կարող ուծացնել ադրբեջանցիներին: Ադրբեջանն ուղղակի ճշգրիտ հաշվարկել է ու իր ազգակիցներին կոչ է անում` համբերել»:





























