ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի գլխավոր ռազմավարական խորհրդական Սթիվեն Բեննոնը երկրի հիմնական լրատվամիջոցներին ընդդիմադիր կուսակցություն է անվանել եւ նրանց խորհուրդ է տվել լռել, փոխանցում է BBC–ն։

New York Times–ին տված հարցազրույցում Բենոնն ասել է, որ լրատվամիջոցները խայտառակվել են Թրամփը հաղթանակը կանխատեսել չկարողանալու եւ Հիլքարի Քլինթոնին աջակցելու պատճառով։

«Լրատվամիջոցները պետք է ամոթ եւ նվաստացում զգան, պարզապես լռեն եւ լսեն։ Մեզ մոտ լրատվամիջոցներն ընդդիմադիր կուսակցություն են։ Ոչ թե Դեմոկրատական կուսակցություն։ Նրանք չեն հասկանում այս երկիրը։ Նրանք մինչեւ հիմա չեն հասկացել, թե ինչու է Դոնալդ Թրամփը դարձել ԱՄՆ նախագահ»,– ասել է Բենոնը։