«UTair» ավիաընկերությունը Շերեմետեւոյից Երեւան չվերթներ չի իրականացնում, իսկ Վնուկովոյից Երեւան-Մոսվա չվերթի ինքնաթիռն այսօր ժամանակին ժամանել է Երեւան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

«Մամուլում տարածված այն տեղեկատվությունը, թե այսօր՝ փետրվարի 1-ին, «UTair» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը «Շերեմետեւո» օդանավակայանից չի կարողացել իրականացնել Մոսկվա-Երեւան չվերթը՝ ինքնաթիռի հետեւի հատվածի կոտրված փականների անսարքության պատճառով, չի համպատասխանում իրականությանը:

«UTair» ավիաընկերությունը «Շերեմետեւո» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթներ չի իրականացնում, թռիչքներն իրականացվում են «Վնուկովո» օդանավակայանից:

Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ փետրվարի 1-ին «UTair» ավիաընկերության UT 873 համարի ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երեւան չվերթը ժամը 11.10-ի փոխարեն իրականացրել է 11.36-ին եւ Երեւան է հասել 13.58-ին՝ 14.00-ի փոխարեն: Որեւէ միջադեպ չի արձանագրվել չվերթի ժամանակ»,-ասվում է  հաղորդագրությունում: