ԵՏՄ եւ Միութենական պետության կազմից Բելառուսի դուրս գալու մասին տեղեկությունը կատարյալ հորինվածք է։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոնբ, փոխանցում է ԲԵԼՏԱ–ն։

Նախագահը նշել է, որ նման տեղեկություններ հայտնվում են այն պատճառով, որ կան մարդիկ, որոնց դա ձեռնտու է։ «Ինչ վերաբերում է Նախարարների խորհրդի միութենական նիստին, Բարձրագույն Պետական Խորհրդին, ԵՏՄ գագաթնաժողով մեկնելուն, իմ հասկացողությունն ու պահանջն այդ առումով հստակ էր. ինչի՞ մասին խոսել, եթե չեն լուծվում հարցերը, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք»,– ասել է Լուկաշենկոն։