Բրիտանացի գիտնականները մտադիր են 2020 թվականին մեկնել Անտարկտիդա՝ երկնաքարեր որոնելու: Հայտնի է, որ այս տարածաշրջանը տիեզերական ծագմամբ մեծ թվով բեկորներ է պարունակում, փոխանցում է Oane-ը: 

Մանչեսթերի համալսարանի աշխատկիցները մտադիր են արշավ կազմակերպել՝ սառույցի շերտի տակ թաքնված երկաթե երկնաքարեր որոնելու համար: Այդ երկնաքարերի հետազոտությունը թույլ կտա մոլորակի անցյալի վերաբերյալ ավելի շատ բան իմանալ:

Գիտական տեսության համաձայն՝ երկնաքարերը ընկնելիս այրվել են, իսկ Անտարկտիդայի տարածք ընկնելու դեպքում սառույցը հալեցրել են: Հետեւաբար՝ արժեքավոր տիեզերական օբյեկտներն արժե փնտրել ոչ թե մակերեւույթին, այլ սառույցի շերտում՝ 1-2 մետր խորությամբ: Մակերեւույթին հայտնաբերվածները մետաղական չէին: Անտարկտիդայում հայտնաբերված այսպիսի երկնաքարերի բաժինը գերազանցում է ամբողջ Երկրագնդում հայտնաբերվածների քանակին: Այս փաստը գիտնականներին դրդել է այն մտքին, որ մետաղական օբյեկտները սառույցի շերտում են թաքնված: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Անտարկտիդայի տարածքում հայտնաբերվել է տիեզերական մարմինների մոտ 35 հազար բեկոր: