Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ժամանակավորապես կասեցվել է մուսուլմանական 7 երկրների քաղաքացիների մուտքն արգելող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի գործողությունը: Քալիֆորնիայի դատարանը՝ 3 դատավորների կազմով, այս որոշումը միաձայն է ընդունել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Դոնալդ Թրամփը Սան Ֆրանցիսկոյի դատարանի որոշմանն արձագանքել է  «Թվիթերում». «Կտեսնվենք դատարանում, խաղասեղանին է դրված մեր երկրի անվտանգությունը»:

Թրամփը նկատի ունի ԱՄՆ-ի Գերագույն դատարանը, որտեղ, ինչպես նախկինում է հայտարարել,  գործը կուղարկի, եթե վերաքննիչ դատարանն իր վարչակազմի համար բացասական որոշում կայացնի: