Վենեսուելայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել ընդդեմ «Ռոսնեֆտին» PetroMonagas-ի բաժնետոմսերի վաճառքի:
«Ռոսնեֆտը» անցյալ տարի ձեռք է բերել PetroMonagas-ի 23,3 տոկոսը՝ Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության հետ համատեղ ձեռնարկությունում իր բաժնեմասը մեծացնելով մինչեւ 40 տոկոս, փոխանցում է DW-ն:
Այս գործարքը խախտում է երկրի սահմանադրությունը, հատկապես այն դրույթը, որ արտասահմանյան ընկերությունների հետ պետական ցանկացած պայմանագիր պետք է խորհրդարանի աջակցությունը ստանա, հայտարարել են պատգամավորները: Նրանք նաեւ չափազանց ցածր են համարել բաժնետոմսերի դիմաց վճարված 500 մլն դոլարը:




























