Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը 21,6 մլրդ դոլար կարժենա, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության փաստաթուղթը:

Ենթադրվում է, որ շինարարությունը կիրականացվի 2 փուլով, եւ 2020 թվականին պատի երկարությունը կկազմի 2000 կմ:

Հիշեցնենք, որ նախընտրական արշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատի շինարարությունը կարժենա 12 մլրդ դոլար: