Ճապոնիայի հարավ–արեւելքում տեղացած առատ ձյունը խցանումների եւ տրանսպորի խափանումների պատճառ է դարձել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը։

Տոտորի պրեֆեկտուրայում ձյան շերտը կազմել է 91 սանտիպետր, ինչը տասը անգամ ավելի է նորմայից։ Օդերեւութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին ձյան ուժգնացում է սպասվում։ Այստեղ կոտրված ծառերի խատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը, ճանապարհի կեսին մնացած ուղեւորներին տարհանելու համար ավտոբուսներ են ուղարկվել։

Մյուս ափամերձ պրեֆեկտուրաներում իրավիճակը նույնպես բարդ է։ Սիձուոկայում  ճանապարհատրաստպորտային խոշոր պատահարի հետուանքով տուժած 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ այլ պրեֆեկտուրայում հիմնական մայրուղու խցանումը տեւել է ավելի քան 4 ժամ։