Տոկիոն Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումից անմիջապես հետո Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը որակել է որպես «սադրիչ գործողություն՝ ուղղված երկրի եւ տարածաշրջանի դեմ»: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի քարտուղար Յոսիհիդե Սուգին:

Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի խախտում է եւ Ճապոնիայի իշխանություններն ակնկալում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն «ծանրակշիռ հաղորդագրություն» կուղարկի Փհենյանին:

Հարավկորեական զինվորականների տվյալներով՝ հրթիռը շուրջ 500 կմ է անցել եւ ընկել Ճապոնական ծովում: Մասնագետները ենթադրում են, որ այն կարող էր միջին հեռահարության «Մուսուդան» կամ փոքր հեռահարության «Նոդոն» հրթիռ լինել: