ԱՄՆ-ն քննարկում է Հյուսիսային Կորեայի գործողություններին պատասխանի բոլոր հնարավորությունները: Ըստ Reuters-ի՝ այս մասին փետրվարի 12-ին հայարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ներկայացուցիչը մեկնաբանել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, հավանաբար, «կկշռադատի Հյուսիսային Կորեայի հարցով բոլոր հնարավորությունները»՝ ներառյալ պատժամիջոցներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմական հնարավորությունների ընդլայնումը: ԱՄՆ-ն մտադիր է գործել վճռական, բայց խուսափելով տարածաշրջանում լարվածության սրացումից: