ԱՄՆ իշխանությունները չեն խոչընդոտի Պերուի նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյի (2001-2006 թ.թ.)՝ Սան Ֆրանցիսկոյից Իսրայել մեկնելուն, որտեղ վերջինը հույս ունի ապաստան ստանալ: Նա հետախուզման մեջ է կոռուպցիայի գործով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ Լիմային տեղեկացրել են, որ Վաշինգտոնը Տոլեդոյին չի պահի ԱՄՆ-ի տարածքում: Նա Թել Ավիվ պետք է մեկնի առաջիկա ժամերին:
Ավելի վաղ Պերուի իշխանություններն Ինտերպոլի միջոցով աշխարհի 190 երկրներին կոչ էր արել նպաստել նախկինն նախագահի որոնումներին: Նրանք 30 հազար դոլար պարգեւ են խոստացել փախստականի մասին ցանկացած տեղեկության համար, նաեւ դիմել Վաշինգտոնին եւ Թել Ավիվին՝ խնդրելով օգնել որոնումներին:
Հինգշաբթի Պերուի դատարանը Տոլեդոյի ձերբակալության մասին որոշում է կայացրել, որին մեղադրում են բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից 11 մլն դոլարի չափով կաշառք ստանալու մեջ:



























