Տիեզերական զբոսաշրջության համար նախատեսված առաջին բազմակի գործածման տիեզերանավը փորձարկումներ կանցնի 2020-ին, հայտնել է «ԿոսմոԿուրս» ընկերությունը, որը իրականացնում է այդ նախագիծը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»
Նշում են,որ զբոսաշրջային թռիչքի բարձրությունը կանցնի հարյուրավոր կիլոմետրերից, այսինքն լինելու է Երկրի շուրջ ցածր ուղեծրում։
Տիեզերական զբոսաշրջությունը խմբային է լինելու՝ վեցական մարդուց բաղկացած խմբերով։ Ամբողջ թռիչքը տեւելու է 15 րոպեից ոչ ավել, դրանից 5 րոպեն զբոսաշրջիկները լինելու են անկշռության վիճակում, 30 քառ մետր մակերեսով խցում։
Ճիշտ է նման զբոսաշրջությունը ոչ բոլորի համար հասանելի կլինի՝ նախնական հաշվարկներով այն կարժենա մոտ 200-250 հազար դոլար։




























