Առնվազն 100 մարդ է զոհվել Կոնգոյում կառավարական զորքերի ու հանցավոր խմբավորման բախումների հետեւանքով, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Միջադեպը գրավել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով վարչության ուշադրությունը նրանով, որ կառավարական բանակի զինվորները կրակ են բացել այն մարդկանց վրա, ովքեր զինված են եղել հիմնականում նիզակներով ու մաչետեներով։

Բախումների պատահական զոհերն են դարձել նաեւ խաղաղ քաղաքացիներ, այդ թվում 40 կին։

ՄԱԿ-ում դատապարտել են կառավարական զորքերի կողմից ուժի չափազանցված կիրառումը, նաեւ երեխաների հավաքագրումը Տշիմբուլու քաղաքում գործող խմբավորման շարքերին։