Այս շաբաթ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի Մաքսյաին Միության տեխնիկական օրակարգում փոփոխությունների նախագիծը։ «Խաղալիքների անվտանգության մասին» փաստաթուղթը, որը հանրային քննարկման է ներկայացվել անցյալ տարվա հունիսին, ենթադրում է ԵՏՄ տարածքում մանկական խաղալիքների պարտադիր հոգեբանական վերլուծություն իրականացնել՝ ագրեսիա հրահրող, սեքսի նկատմամբ ձգտում առաջացնելու «հնարավորություն ունեցող» տիկնիկների կամ զինվորիկների դեպքում, հաղորդում է NEWSru-ն։

Նշվում է, որ վերոնշյալ փորձաքննությունը պարտադրելը պնդում է Ղազախստանը։

Փաստաթղթի նախագծում ներկայումս թվարկված են հետեւյալ վտանգները, որոնք պետք է բացառվեն՝ երեխային ագրեսիվ գործողությունների հրահրելը, խաղի կերպարների նկատմամբ նրա մեջ դաժանություն առաջացնելը, անբարոյականության եւ բռնության հետ կապված սյուժեների հրահրումը, սեռական խնդիրների նկատմամբ անառողջ հետաքրքրություն առաջացնելը, ռասսայական առանձնահատկությունների, մարդկանց ֆիզիկական արատների նկատմամբ նախապաշարմունքային կամ բացասական վերաբերմունք հրահրելը, ինչպես նաեւ մոլախաղերի նկատմամբ սեր առաջացնելը։

Նախագծի հեղինակները նշում են, որ խաղալիքները երեխաների դաստիարակության, ձեւավորման, ինչեպս նաեւ հոգեբանական առողջության միջոց են հանդիսանում, այնինչ վերջերս դրանց ազդեցությունը մանկական հոգեբանության վրա ոչ կերպ հաշվի չի առնվում։

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեցին Monster High տիկնիկները, որոնց ստեղծողները ոգեշնչվել են սարսափ  ֆիլմերից։ Իսկ հայտնի Բարբի տիկնիկը շատ հոգեբաններ կարծում են մի շարք կանացի խնդիրների՝ անբնականորեն նիհարելու եւ պլաստիկ վիրահատությունների ձգտման՝ պատճառ։