Իտալիան կշարունակի պաշտպանության համար նախատեսված ծախսերն աստիճանաբար մեծացնելու տենդենցը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտին, ով մասնակցել է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների նիստին, հաղորդում է TASS-ը։
«2015 եւ 2016 թվականներին Իտալիան մի փոքր ավելացրեց պաշտպանության ծախսերը՝ փոխելով վերջին տարիների տենդենցը, եւ մենք մտադիր ենք շարունակել այդ ուղին», - ասել է նախարարը։
Պինոտին հիշեցրել է, որ Իտալիան շատ է ծախսում ոլորտում ներդրումների վրա։ «Մենք պահում ենք ընդհանուր ծախսերի 21 տոկոսը, ինչը բարձր է պահանջվող 20 տոկոսից», - նշել է նա։
Նա նաեւ ընդգծել է, որ «ծախսերի անմիջական ներդրումից (մինչեւ ՀՆԱ 2 տոկոս՝ ինպես որոշվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ) ավելի կարեւոր է, որ այդ ծախսերը որակյալ լինեն»։



























