Իռլանդիայի վիրաբույժների Թագավորական կոլեգիան պարզել է, որ մարդկանց 4,3 տոկոսը տառապում է զգայախաբությամբ: Այս մասին հայտնում է British Journal of Psychiatry-ն:

16 տարեկանից մեծ 7403 բրիտանացիների մասնակցությամբ կատարված հետազոտությամբ պարզվել է նրանցից 4,3 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում լսողական կամ տեսողական զգայախաբություն է ունեցել: Հետազոտությանը մասնակցել են ինչպես հոգեկան խանգարումներ ունեցող, այնպես էլ չունեցող մարդիկ, ինչը վկայում է, որ զգայախաբությունը միշտ չէ, որ կապված է հոգեկան խանգարումների հետ:

Այդուհանդերձ հոգեկան խանգարումներով մարդիկ ավելի հաճախ են զգայախաբություններ ունենում: