Թայվան կղզում շաբաթ օրը թռչնագրիպի դեմ պայքարի շրջանակներում 22 հազար հավերի են ոչնչացրել, հաղորդում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ հավերը ոչնչացվել են Յունլին գավառի Շույլին գյուղի ֆերմայում՝ կենդանիների ու բույսների վերահսկողության տեղական կարանտինային ծառայության կողմից, ինչպես նաեւ զինծառայողների համագործակցությամբ։

Դեկտեմբերի վերջից թռչնագրիպ է հայտնաբերվել կղզու 17 ֆերմաներում։ Այդ ժամանակի ի վեր ընդհանուր առմամբ 150 հազար թռչուն է ոչնչացվել։