Դուբայում «Թրամփ» գոլֆ ակումբ է բացվել: Ըստ AP-ի՝ տեղական վերնախավի հետ միասին ակումբի բացմանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները՝ Էրիկն ու Դոնալդը:
Ակումբի դիզայներն ամերիկացի ճարտարապետ Գիլ Հանսն է, որը 2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ նախագծել է գոլֆի դաշտը:




























