Սվերդլովսկի դատարանը սկսել է քննել ծիսակարգային սպանությունների շարքի քրեական գործը, որով մեղադրյալն իրավապահ է: Նա սպանել է մարդկանց՝ հավատալով, որ գերբնական ուժերի օգնությամբ կկարողանա հանգուցյալներին «ողջ մեռյալների» վերածել: Այս մասին գրում է Newsru-ն:
Հետաքննության վարկածով՝ նախկին ոստիկան Արսեն Բայրամբեկովը 2002-2014 թվականներին Սվերդլովսկի մարզում վեց սպանություն է կատարել: 2002 եւ 2010 թվականներին նա դրամական պարգեւի դիմաց Եկատերինբուրգից երկու գործարարի է սպանել:
Բացի այդ, Բայրամբեկովը մարդկանց է սպանել, թաղել դիակները եւ որոշ ժամանակ սպասել: Հետո հանել է մարդկանց մնացորդները եւ կրկին որոշակի ծես կատարել՝ փորձելով կենդանացնել նրանց եւ զոմբիի վերածել: Նա կարծել է, որ զոհաբերություն է կատարում «խավարի եւ լույսի հեթանոսական աստվածներին, որոնք կարող էին իրեն ուժ հաղորդել»: Երեք հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության արդյունքներով՝ մեղադրյալը մեղսունակ է:




























