Չինաստանի կառավարությունը որոշել է պայքարել խաղերից կախվածության դեմ: Դա կառնչվի պատանի գեյմերներին: Քաղաքական գործիչները պարետային ժամ են մտցնում այն խաղացողների համար, որոնց 18 տարին չի լրացել, փոխանցում է Life-ը:
Իշխանությունները ցանկանում են անչափահաս գեյմերներին արգելել խաղալ կեսգիշերից մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Օրինագիծը կազդի բջջային եւ անշարժ դեւայսների վրա: Օրինագծի կատարմանը կհետեւի հատուկ ծրագրային ապահովումը:
Խախտումների հայտնաբերման դեպքում ծրագրային ապահովումը գեյմերներին խաղից կանջատի: Այն ընկերությունները, որոնք կհրաժարվեն նոր պահանջները կատարել, կա՛մ կտուգանվեն, կա՛մ ընդհանրապես կփակվեն: Նոր օրինագիծն ուժի մեջ կմտնի 2017 թվականի մարտից:




























