ԱՄՆ Կոլորադո նահանգի Պրաշյուտ քաղաքում ավտոմոբիլիստների համար մարիխուանայի խանութ կհայտնվի, հաղորդում է Business Insider-ը։

Աշխարհում նմանատիպ առաջին խանութը կարող է աշխատանքները սկսել  2017-ի մարտին։

Ըստ պարբերականի՝ խանութի կազմակերպիչներն արդեն ստացել են գործունեություն ծավալելու արտոնագիր եւ Կոլորադոյում մարիխուանայի շրջանառությունը վերահսկող օրգանների թույլտվությունը։

Նախատեսվում է, որ էքսպրես կետը կաշխատի արագ սպասարկման պատուհանով։ Ծառայությունից կկարողանան օգտվել միայն 21 տարեկանը լրացած անձինք, բացի այդ ավտոմեքենայում եւս 21 տարեկանից ցածր անձինք չպետք է գտնվեն։