Պրեմիում դասի սուրճը ստեղծվում է Թաիլանդում եւ Մալդիվներում, որտեղ դրանց փղի թրիք է ավելացվում: Մասնագետները սկսում են սուրճը պատրաստել երեկոյան, փոխանցում է Svopi-ն:
Black Ivory Coffee-ի մեկ կիլոգրամը 1000 դոլար արժե: Սուրճի պատրաստման համար փղի թրիք է օգտագործվում: Կենդանական արտաթորանքի հետ հատիկների մշակման շնորհիվ ըմպելիքը շատ փափուկ է դառնում եւ եզակի համ ունենում: Փղի արտադրած ֆերմենտները քայքայում են հատիկների պրոտեինը եւ վերացնում ըմպելիքի դառնությունը:
Փղերը Արաբիկա սուրճի հատիկներ են ուտում, որը կղանքի հետ դուրս գալուց հետո հավաքվում եւ մշակվում է, որից հետո կարելի ըմպելիքը պատրաստել: Սուրճը գնահատողները չեն մտածում, թե այն ինչպես է պատրաստվում, քանի որ գլխավորը համի որակն է, որն այս ըմպելիքի դեպքում բացառիկ է:




























