Առնվազն 2 աշակերտ է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են Աֆղանստանի արեւելքում դպրոցի ականանետային գնդակոծման հետեւանքով, փոխանցում է «Սինհուան»:
Լագմանի նահանգային կառավարության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ականանետային գնդակոծումը կատարել են հակակառավարական գրոհայինները: Նրա խոսքով՝ գնդակոծվել է նահանգի վարչական կենտրոնի ծայրամասում գտնվող դպրոցը: Զոհվել են երկու անմեղ աշակերտներ, մեկական աշակերտ եւ ուսուցիչ վիրավորվել են, երկուսն էլ հոսպիտալացվել են: Նա այլ մանրամասներ չի հաղորդել:




























