Լիտվան անհրաժեշտ է համարում իր տարածքում ամերիկյան զինվորականների մշտական ներկայությունը: Delfi-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:

«Մենք հանդես ենք գալիս ամերիկյան զորքերի մշտական ներկայության օգտին, քանի որ մեր սեփական հնարավորությունները սահմանափակ են»,- ասել է Լինկյավիչյուսը:

Ըստ ՌԲԿ-ի՝ նա նաեւ հավելել է, որ նման խնդրանքով դիմել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքին եւ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնին: