Հարավային Աֆրիկայի Հանրապետության անատոմիական գիտությունների դպրոցի կենսաբաններն ապացուցել են, որ կաթնասուններից ամենաքիչը քնում են աֆրիկյան փղերը, հաղորդում է PLOS ONE-ը։

Միջինում փղերը քնում են 2-6 ժամ։ Բնական պայմաններում նրանց  քնի տեւողությունը 5 ժամ է։ Փղերը ժամանակի 17-ը տոկոսն են պառկած անցկացնում։  

 Երբեմն  փախչելով որսագողերից կամ առյուծներից, փղերը չեն քնում 46 ժամ։ Այդ ընթացքում նրանք կարողանում են հաղթահարել 30 կմ։

Նման եզրակացության հանգել են  Չոբա ազգային պարկում 35 օր կաթնասուններին հետեւելուց հետո։

Հեղինակների աշխատանքը հակասում է այն տեսությանը, համաձայն որի՝ հիշողությունների պահպանման համար անհրաժեշտ են քնի փուլերը, որոնք ուղեկցվում են աչքերի խնձորակների  շարժմամբ։ Լավ հիշողությամբ աչքի ընկնող  փղերի շջանում նման գոծընթացը  շատ հազվադեպ է նկատվում՝  մեկ գիշերվա ընթացքումն մոտ 3-4 անգամ։