Հարուստների համար աշխարհի ամենագրավիչ քաղաքներն են Լոնդոնը, Նյու Յորքը եւ Հոնկոնգը։ Այս մասին է վկայում The Wealth Report-ի ամենամյա հաշվետվությունը, որը հրապարակել է Knight Frank ընկերությունը։
Հետազոտության ընթացքում վերլուծաբանների հարցմանը մասնակցել է ավելի քան 900 շքեղ կյանք վարող մարդ։ Պարզվել է, որ հարուստների մոտ 32 տոկոսն առաջիկա երկու տարվա ընթացքում պատրաստվում են ներդրումներ անել արտասահմանյան անշարժ գույքի օբյեկտներում։
Հարուստների համար լավագույն վայրերի ցուցակը գլխավորել է Լոնդոնը, ապա Նյու Յորքն ու Հոնկոնգը։
Լավագույն տասնյակում ներառվել են նաեւ Շանհայը, Լոս Անջելեսը, Սինգապուրը, Սան Ֆրանցիսկոն, Պեկինը, Տոկիոն ու Չիկագոն։




























