Մոսկվայում մեկօրյա հանգստից հետո այսօր, նոյեմբերի 10-ին շարունակվում է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը: 5-րդ տուրում միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց Սերգեյ Կարյակինի հետ: Պարտիայի ընթացքում ունեցած առավելությունն Արոնյանը վերջնախաղում կորցրեց: 56-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչո քիի: Սա Արոնյանի առաջին ոչ ոքին է սպիտակներով այս մրցաշարում: Արոնյանը 3,5 միավորով պահպանում է առաջատարի կարգավիճակը: Ոչ ոքի է ավարտվել նաեւ Վլադիմիր Կրամնիկ - Վան Հաո պարտիան: