Սենթ Էնդրյուս համալսարանում տեղի ունեցած նոր հետազոտության տվյալներով՝ կանայք, ովքեր մտածում են, որ տղամարդիկ վտանգավոր են իրենց երեխաների համար, նախընտրում են պակաս առնական տեսք ունեցող զուգընկերների։ Հետազտությանը մասնակցել է 153 մարդ՝ Կոլումբիայից։ Այդ երկրում բռնության մակարդակը շատ բարձր է, հաղորդում է The Daily Mail-ը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արական եւ իգական սեռի մասնակիցները, որոնք կարծում են, թե տղամարդիկ վտանգավոր են իրենց երեխաների համար, գիտափորձի ընթացքում պակաս առնական տղամարդկանց դեմքեր են ընտրել։
Սակայն վիճակագրորեն նման արդյունքը զգալի է միայն կանանց շրջանում։



























