31-ամյա չինացին այդպես էլ չի հանդիպել իր երկրորդ կեսին եւ հուսահատորեն որոշել իր համար կատարյալ կին կառուցել, հաղորդում է Informing-ը։

Խանչժոու քաղաքի բնակիչ Չժեն Ցզյացզյան արհեստական ինտելեկտով ռոբոտների մշակող է աշխատում, ուստի նրա համար դժվար չէր իր համար ռոբոտ զուգընկերուհի ստեղծել։

«Կնոջ մշակումը» նա սկսել է անցյալ տարի եւ տարվա վերջում ավարտել աշխատանքները։

Ինչպես պատմում է ինժեները՝ Ինին անունով ռոբոտը կարող է ճանաչել գրված տեքստը, ինչպես նաեւ մի քանի բառ արտաբերել։ Մոտ ապագայում նա մտադիր է կատարելագործել իր կնոջը, որպեսզի նա կարողանա, օրինակ, քայլի տանը կամ մաքրի այն։