Մեդիամագնատ Ռուփեր  Մերդոկը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ է տվել աշխատանքից հեռացնել իր՝ ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվ Բենոնին։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The New York Times-ը։

Նշվում է, որ Մերդոքն այդ մասին Թրամփի հետ խոսել է Սպիտակ տանը ճաշի ժամանակ՝ մինչեւ նախագահի՝ օգոստոսի 4-ին արձակուրդ մեկնելը։

Պարբերականի տվյալներով՝ ճաշին ներկա են եղել նաեւ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները եւ նախագահի վարչակազմի նոր ղեկավար Ջոն Քելին։

Հստակեցվում է, որ Թրամփն ինքը չի առարկել այդ կապակցությամբ։