Սիերա Լեոնեում փրկարարները 270 մարդու մարմին են հանել օգոստոսի 14-ին սողանքի հետեւանքով փլուզված շենքերի տակից։ Այս մասին հայտնել է Ֆրիթաունի քաղաքապետ Սեմ Գիբսոնը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ փրկարարական գործողությունը շարունակվում է։

Վերջին տվյալներով՝ տեւական անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների ու սողանքների հետեւանքով Ֆրիթաունի արվարձաններից մեկում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 2 000-ը մնացել է անօթեւան։