Վաշինգթոնում բարբարոսները ներկի սրվակի օգնությամբ ոչ գրական բառ են գրել Լինքոլնի հուշահամալիրի սյուներից մեկի վրա, որը քաղաքի ամենակարեւոր տեսարժան վայրերից մեկն է։ Հիմա հուշահամալիրի աշխատակիցները ջնջում են ներկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 15-ի գիշերը։ Չարագործների գրածի բովանդակությունը հետեւյալն էր․ «Գրողի ծոցը օրենքը», բայց ավելի կոպիտ ձեւակերպումով։
Իշխանությունները դիմել են քաղաքի բնակիչներին՝ խնդրելով հայտնել, եթե որեւ է տեղեկություն ունեն տեղի ունեցածի մասին։


























