Փարիզում անցկացվող աճուրդում կներկայացնեն անհայտ տեսակի դինոզավարի կմախք: Նրա համար հույս ունեն ստանալ մոտ 1,8 մլն եվրո, հայտնում է Reuters-ը:
Գրեթե 9 մետր երկարությամբ կմախքը պահպանվել է 70 տոկոսով: Գիտնականները դեռ չեն կարողացել որոշել դինոզավրի ճշգրիտ տեսակը:
Նա հայտնաբերվել է Վայոմինգում՝ ԱՄՆ-ում, 2013 թվականին եւ պատկանում է բրիտանացի գործարարին, որի անունը չի նշվում:
Աճուրդի համար կմախքը կտեղադրվի Էյֆելյան աշտարակի առաջին հարկում: Պոտենցիալ գնորդները կարող են նաեւ բիթքոինի միջոցով մասնակցել աճուրդին:




























