Միացյալ Նահանգները կարող են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ` ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Իհարկե, կարող են լինել (պատժամիջոցներ): Քանի որ դուք խոսում եք ինչպես Ռուսաստանի (Քիմիական զենքի վերաբերյալ կոնվենցիայի) եւ այն մասին արդյոք նա հետեւում է պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին: Քիմիական զենքի կիրառումը խախտում է», - ասել է Նաուերթը: Նա հիշեցրել է, որ Վաշինգթոնն արդեն պատժամիջոցներ է կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ քիմիական զենքի օգտագործման համար՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր Կիմ Չեն Նամի թունավորման համար:

«Դա (պատժամիջոցները) այն է, ինչ մենք կարող ենք անել, բայց հիմա ես դա չեմ մեկնաբանելու», — ասել  է նա:

Լոնդոնը Մոսկվային է մեղադրում  Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ: Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետների արտաքսման մասին եւ Ռուսաստանի դեմ մի շարք այլ միջոցառումների մասին: Մոսկվան կտրականապես ժխտում է բոլոր մեղադրանքները:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

Երկուսն էլ այժմ ծայրահեղ վիճակում հիվանդանոցում են գտնվում: 2004-ին Սկրիպալը կալանավորվել էր  Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության կողմից, այնուհետեւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման` պետական դավաճանության համար՝ զրկելով բոլոր կոչումներից եւ մրցանակներից: 2010-ին լրտեսության մեղադրանքով ձերբակալված անձանց փոխանակման շրջանակներում նա փոխանցվեց ԱՄՆ-ին: Նույն թվականին նախկին ԳՀՎ գնդապետը Մեծ Բրիտանիա տեղափոխվեց:

Թերեզա Մեյը պատրաստ է նոր միջոցներ ձեռնարկել «Ռուսաստանի կողմից սադրանքների» դեպքում

ՌԴ ԱԳՆ-ն Թերեզա Մեյի հայտարարությունը «կոպիտ սադրանք» է անվանել 

Լրտեսի առեղծվածային թունավորում. Լոնդոնն ու Մոսկվան հարաբերությունների խզման եզրին են 

Բրիտանիան կարտաքսի 23 ռուսաստանցի դիվանագետի

Բրիտանիան կասեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները