Nike սպորտային հագուստի ամերիկյան արտադրողը Alyx բրենդի դիզայներ Մեթյու Ուիլյամսոնի հետ թողարկել է սեւ դիմակ–բալակլավա, հայտնում է Lenta–ն։

Արդյունքում Twitter–ի օգտատերերը մեղադրել են Nike–ին լոնդոնյան քրեական մշակույթի քարոզչության եւ դաժանության հաշվին հարստանալու փորձի մեջ։

Բացի այդ, Nike–ի նոր արտադրանքի գովազդի համար հրավիրել են սեւամորթ տղամարդու։ Սոցցանցում որոշել են, որ այդպիսով ընկերությունը սատարում է տիպիկ հանցագործի արտաքինի ռասիստական ստերեոտիպեր։

Nike–ի ներկայացուցիչները սրան պատասխանել են, որ բալակլավա վաճառվում է ամբողջ աշխարհում եւ դրանք ցուցադրում են մաշկի տարբեր գույներ ունեցող մոդելներ։