Ամերիկացի արվեստագետ Մայքլ Շնայդերը ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, որին պատրաստել էր գինու դատարալ արկղերից, փոխանցում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Oregon Live պորտալը:

Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակիչը հայտնի էր դարձել փետրվարին, երբ լուսանկար էր հրապարակել Instagram-ում Ֆրանց անունով իր ստվարաթղթե սիրեցյալի հետ: «Ես ընկեր չունեմ, ուստի ես պատրաստեցի նրան գինու դատարկ արկղերից»,- մեկնաբանել էր նա լուսանկարը, որում զույգը մակարոն էր եփում:

Այդ ժամանակից ի վեր Շնայդերը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Ֆրանցի հետ. նրանք միասին հեծանիվ են քշել, կինոթատրոն գնացել, խանութներ եւ մարզասրահ: Երբեմն ստվարաթղթե զուգընկերը նույնիսկ նայում է ուրիշներին եւ կարդում արվեստագետի նամակագրություններն ուրիշների հետ:

«Կարծում եմ, մենք պատրաստ ենք հարսանիքին, սակայն մանրամասները չենք քննարկել: Հաջորդ քայլը ծնողների հետ ծանոթությունն է: Ես գիտեմ, որ մայրս կսիրի նրան, սակայն հորս դեպքում վստահ չեմ»,- ասել է  Շնեյդերը պսակադրությունից հետո: Արվեստագետը նշել է, որ մտադիր է համեստ արարողություն անցկացնել  ընկերների եւ հարազատների համար, սակայն հրավիրում է բոլոր նրանց, ով մտահոգ է իրենց հարաբերությունների համար: Հարսանիքին նա մտադիր է դրամահավաք կազմակերպել՝ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության Ամերիկյան միության համար:

Շնայդերը տեղի ունեցողը արտ-նախագիծ է անվանում եւ պնդում է, որ դրանում ամենահետաքրքիրը հանդիսատեսի արձագանքն է. «Ինչ-որ մեկը լուսանկարները զվարճալի է համարում, մյուսը՝  խելահեղ, երրորդը ընկալում է դրանք որպես մենության խորհրդանիշ: Եվ նրանք բոլորը ճիշտ են»: