Կարմիր խաչը ռազմական գործողությունների, բռնի տեղահանման կամ սեփական երկրից փախուստի հետեւանքով անհայտ կորած շուրջ 100 հազար մարդ է փնտրում ամբողջ աշխարհով, հայտնում է DW- ն՝ վկայակոչելով Կարմիր խաչի Միջազգային կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն՝ անհայտ կորածների այս թիվն ամենամեծն է վերջին 10 տարվա ընթացքում, իսկ իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: