Հազարավոր ձկներ վերջերս սատկել էին Քալիֆորնիայի Մալիբու ծոցի ափերի մոտ ոչ թե թունավոր ջրիմուռների կամ քիմիկատների, այլ ջրի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով, որում ողջ–ողջ «եփվել» են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ըստ էության, սա ամենազանգվածային միջադեպն է իմ հիշելով։ Ջրի ջերմաստիճանը Մալիբու ծոցում եւ գետում հասել է մոտ 28 աստիճան Ցելսիուսի»,–հայտարարել է Քալիֆորնիայի զբոսաշրջության եւ ազգային պարկերի դեպարտամենտի բնապահպաններից Քրեյգ Սեփը (Craig Sap)։
Գիտնականները գտնում են, որ ապագայում՝ համաշխարհային տաքացման հետագա զարգացման առումով այսպիսի երեւույթների հաճախակիությունը կարող է աճել։





























