Նախագահական ընտրությունների անկուսակցական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին իր քվեարկությունը կատարել է, հայտնում է «Առաջին ալիքը»։

Սալոմե Զուրաբիշվիլին  № 3 ընտրատեղամաս էր եկել երեխաների հետ։

Զուրաբիշվիլիի խոսքով, ինքը քվեարկել է խաղաղ, միասնական, արդար եւ ժողովրդավարական Վրաստանի համար: «Հույս ունեմ, որ այս երկրում ատելության ժամանակներն ավարտվել են», - ասել է Զուրաբիշվիլին: