Վիետնամում նավթով ավտոցիստերնի կողաշրջվելու, այնուհետեւ բռնկվելու հետեւանքով մահացել է 6 մարդ, հայտնում է Vietnam Plus-ը:
Բինֆիոկ նահանգում արտակարգ պատահարը տեղի է ունեցել մեկ այլ փոխադրամիջոցի հետ ավտոցիստերնի բախումից հետո:
Պատահարի հետեւանքով ավերվել են նաեւ մերձակայքում գտնվող 16 շենքեր:
Դեպքի վայր են ժամանել 6 հրշեջ մեքենաներ եւ 65 փրկարարներ: Տեղի ունեցածի փաստով կատարվում է քննություն:





























