Եվրոպայի ամենահին ծառը մշտադալար բոսնիական սոճին է 25-35 մետր բարձրությամբ, մինչեւ 2 մետր տրամածգով բուն։ Փշատերեւ է, 4.5-10 սմ երկարությամբ եւ 1.5-2 մմ հաստությամբ։ Կոնի երկարությունը հասնում է 9 սանտիմետրի։
Ծառը աճում է դանդաղ, բայց ցրտադիմացկուն է եւ երաշտից չի վախենում։ Այն հաճախ օգտագործվում է որպես դեկորատիվ բույս այգիների կանաչապատման համար։ Վայրի բնության մեջ այն աճում է Բալկանների ու Իտալիայի հարավի լեռնային շրջաններում, ծովի բարձրությունից 900-2500 մետրի վրա։
Ռեկորդային հին ծառը հայտնաբերել են գիտնականների միջազգային խումբը Ստոկհոլմի, Մայնցի եւ Արիզոնայի համալսարաններից։ 1075 տարվա օղակներով ծառը աճում է Հունաստանի հյուսիսում, որը կոչել են ի պատիվ Ադոնիսի՝ հին հունական դիցաբանության մեջ գարնան եւ բնության ուժի աստվածի, փոխանցում է Nat-geo–ն։
.jpg)
.jpg)




























