Չինաստանի հյուսիս–արեւելքում գտնվող Ցզիլին նահանգի մեքենայաշինական գործարանում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 57-ի, հայտնում է Դունֆեն շրջանի ղեկավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհերի ու 24 վիրավորների մասին։
Իշխանությունների տվյալներով՝ 57 տուժողներից մեկի վիճակը ծանր է։ Բացի այդ, վնասվել են 370 կառույցներ, որոնցից 15-ը ավերվել են։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ժամը մոտ 23:40–ին Դունֆեն շրջանում։ Պայթյունի հետեւանքով հզոր հրդեհ է բռնկվել։





























