Հնագետները, ովքեր պեղումներ են կատարում Կահիրեից հարավ Լուքսոր քաղաքում, հայտնաբերել են փարավոնների XIX դինաստիայի (մոտ 1292-1186 թթ․ մ․թ․ա․) դամբարան՝ տեղեկացնում է Газета.ru-ն։
Նախնական կարծիքների համաձայն՝ դամբարանը, որի մեջ սարկոֆագով մումիա կա, պատկանել է աստծո տաճարի սպասավոր Ամոնին։ Դրա մեջ հնագետները հայտնաբերել են նաեւ այլ առարկաներ, այդ թվում հուղարկավորության զանազան պարագաներ եւ դիմակ։
Ընդգծվում է, որ դամբարանի պատերին գունավոր նկարներ են արված։
Ավելի վաղ Եգիպտոսում մումիացված կատուների հավաքածու էին հայտնաբերել




























