Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարներից մեկին, ով հայտնի էր «Կատկուտ» անունով՝ ասվում է ԱՄՆ կոալիցիայի հայտարարության մեջ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ահաբեկիչը սպանվել է իրաքյան Սալահ Էդ Դին քաղաքում։

««Կատկուտի» ոչնչացումը կտրում է ԻՊ-ի ղեկավարության շղթան եւ նվազեցնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ահաբեկչական գրոհների իրականացման հնարավորությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։