Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ եւս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը:

Համոզված եմ նաեւ, որ փոխադարձ աջակցության եւ վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի բացահայտմանը եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: