«Ձյունիկ սառնարանի» շենքը չպայթեց տեխնիկական խնդիրների պատճառով:

Ի սկզբանե, նախատեսված էր, որ շենքի պայթեցման աշխատանքները երկրորդ փուլով կիրականացվեն ժամը 17.00-ին, սակայն, 3 ժամվա աշխատանքից հետո «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր ինժեներ Վազգեն Պետրոսյանը հայտնեց, որ պայթուցիկների մի մասը չի պայթել:

«Վաղը առավոտյան կփորձենք պարզել պատճառը, որից հետո կշարունակենք մեր գործողությունները, որպեսզի շենքն ընկնի»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Սա, ըստ էության, երկրորդ փուլն էր պայթեցման: