Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, որ երկրում հուլիսի 30-ին կանցկացվի ազգային սգի օր՝ կորոնավիրուսային վարակի հետեւանքով զոհված քաղաքացիների հիշատակին, հայտնում է Gazeta-ն:

Նա հիշեցրել է, որ հուլիսի 31-ին երկրում նշվելու է Կուրբան Բայրամը։

«Իսկ հուլիսի 30-ը ամբողջ երկրում ազգային սգի օր կհայտարարվի»,- «Բիրինչի ռադիո»-ի ուղիղ եթերում ասել է Ղրղզստանի ղեկավարը:

Ժենբեկովը հավելել է, որ կտրվի համապատասխան հրամանագիր: